Covid-19-ի 1 նոր դեպք՝ Արցախում

Covid-19-ի 1 նոր դեպք՝ Արցախում

PanARMENIAN.Net - Արցախում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է:

Վարակի օջախը և հիվանդի շփման շրջանակը պարզվում է, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է վարակի 275 դեպք, առողջացել է 252 պացիենտ։

Փաստացի բուժվում է 21 հոգի, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Մինչև օգոստոսի 28-ը կատարվել է 9798 փորձանմուշի հետազոտություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---