Տոնոյան․ ՀՀ համար ընդունելի չեն ԼՂ խնդրին այլ պետությունների ներգրավման փորձերը

Տոնոյան․ ՀՀ համար ընդունելի չեն ԼՂ խնդրին այլ պետությունների ներգրավման փորձերը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտությունները ռազմական լուծում չունեն և Հայաստանի համար ընդունելի չեն ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, ոչ էլ հակամարտությունում այլ պետությունների ներգրավման փորձերը՝ դրան հետևող իրավիճակի ապակայունացմամբ: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստում:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հատվածներ է հրապարակել Տոնոյանի ելույթից։

ՊՆ ղեկավարն ասել է նաև, որ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ու Հայաստանի և ՌԴ միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը:

Նա շեշտել է, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ՝ տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, ՀՀ գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետևանք է:

«Ժամանակակից պայմաններում տարածաշրջանային անվտանգությունն անհնար է ապահովել «ինքնավար կերպով»՝ գլոբալ անվտանգության համակարգի շրջանակից դուրս։

Տարածաշրջանային ցանկացած խնդիրների սրումը ամենաուղղակի կերպով ազդում է ընդհանուր միջազգային անվտանգության վրա։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական հարցերին, այլև պանդեմիային, որը, ինչպես ցույց տվեց երկրների մեծամասնության փորձը, վերաճեց անվտանգության համընդհանուր խնդրի»,-ասել է նախարարը։

Տոնոյանը նշել է նաև, որ Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտին ներառում է ոչ միայն Կովկասը, այլև ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրականը: Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է բոլոր այս տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը հայտարարել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կողմ է, բացատրելով դա նրանով, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ, երկու պետություն են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---