ՌԴ ևս 364 քաղաքացի ՀՀ-ից հայրենիք է վերադարձել

ՌԴ ևս 364 քաղաքացի ՀՀ-ից հայրենիք է վերադարձել

PanARMENIAN.Net - Հայաստանից Ռուսաստան է մեկնել այդ երկրի ևս 364 քաղաքացի, փոխանցում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Նրանք սեպտեմբերի 6-ին և 7-ին մեկնել են Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա չվերթերով։

Դեսպանությունը հայտնում է, որ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 8000 մարդ։

Կորոնավիրուսի համավարակի պատճառո աշխարհում սահմանափակվել է ավիահաղորդակցությունը։ Սեպտեմբերի 7-ին Ուկրանիան, հաշվի առնելով ՀՀ-ում համավարակի հետ կապված դրական դինամիկան, բացել է իր օդային սահմանը ՀՀ-ից մեկնողների համար։ Կառավարության որոշմամբ՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---