ՊԲ-ում զինվորներին այցերն ու արձակուրդները դեռ արգելված են

ՊԲ-ում զինվորներին այցերն ու արձակուրդները դեռ արգելված են

PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ զորամասերում շարունակում են գործել կորոնավիրուսային համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է այդ մասին՝ հաշվի առնելով, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ ելումուտի սահմանափակումները։

«Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի պարետ և տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ երկիր ելումուտի սահմանափակումները հանվում են: Այսուհետ Արցախից դուրս գալու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ։ Հանվում է նաև Արցախ մտնելու համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու պարտադիր պայմանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---