ԱԱՏՄ հորդորը՝ խուսափել տանը պահածո պատրաստելուց և օգտագործելուց

ԱԱՏՄ հորդորը՝ խուսափել տանը պահածո պատրաստելուց և օգտագործելուց

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ հիմք ընդունելով նախորդ տարիներին բոտուլիզմով թունավորման մտահոգիչ վիճակագրությունը, հորդորում է խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից։

ԱԱՏՄ-ն նաև հորդորում է․

- Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

- Սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,

- Չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

- Թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշներն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշերն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է:

Կլինիկական հիմնական ախտանիշերն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և փորկապությունը, գլխապտույտը, տեսողության խանգարումը, երկտեսությունը, կոպի իջեցումը (պտոզ), բբերի լայնացումը (միդրիազ), կլման ակտի խանգարումը, ռնգախոսությունը, խոսքի խանգարումը, բերանի չորությունը, սրտի աշխատանքի դանդաղումը, շնչառության խանգարումը, անգամ հավասարակողմ կաթվածը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---