ԵԶԲ-ն ՀՀ-ում ՀՆԱ-ի 4․8% աճ է կանխատեսում

ԵԶԲ-ն ՀՀ-ում ՀՆԱ-ի 4․8% աճ է կանխատեսում

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ում ՀՆԱ-ի 4․8% աճ է կանխատեսում 2020-ին, ասվում է բանկի զեկույցում։

Եվրասիական զարգացման բանկը գնահատել է կորոնավիրուսի ազդեցությունն անդամ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների վրա։

Զեկույցում նշվում է 2020-ի առաջին կիսամյակում համավարակի բացասական էֆեկտի մասին՝ ԵԶԲ հետ աշխատող երկրներում։

Ըստ ցուցանիշների՝ ՀՀ-ի ՀՆԱ հավանական աճը մոտ 4․8% կլինի, Բելառուսինը՝ 1․5%, Ղազախստանինը՝ 2․2–2․7%, Ղրըղզստանինը 3․4–3․6%, ՌԴ-ինը՝ 1%, Տաջիկստանինը՝ 6․9%։

Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում տնտեսական ակտիվության վրա էականորեն ազդել է տրանսֆերների նվազումը։

Ղրղզստանում և Տաջիկստանում աշխատանքային միգրանտների փոխանցումները կազմում են ՀՆԱ 30%-ը, Հայաստանում՝ 11%-ը։

2019-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 7․9%, իսկ տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշիը (ՏԱՑ) կազմել է 7,8%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---