Կորոնավիրուսի 2 նոր դեպք՝ Արցախում

Կորոնավիրուսի 2 նոր դեպք՝ Արցախում

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսի (Covid-19) 2 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, որոնք նախօրոք մեկուսացված էին և կորոնավարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում:

Առողջացել է ևս 1 քաղաքացի:

Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում՝ 39, ընդհանուր մեկուսացված է 81 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 64 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 12,935 փորձանմուշի հետազոտություն։

Արցախում 2020-ի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---