«Խելքդ գլուխդ հավաքիր» և դադարեցրու «կրակի հետ խաղալը»․ Թուրքիայի հերթական հակահայկական հայտարարությունները

«Խելքդ գլուխդ հավաքիր» և դադարեցրու «կրակի հետ խաղալը»․ Թուրքիայի հերթական հակահայկական հայտարարությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի «կրակի հետ խաղալը»՝ նշելով, թե իբրև Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի (Տավուշի) հատվածում, որի պատճառով ադրբեջանցի զինվոր է մահացել:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան «հայկական գնդակից» Թովուզի (Տավուշ) ուղղությամբ սպանվել է պայմանագրային զինծառայող։ Իսկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տեղեկություն չունի Տավուշի սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։

ՊՆ հայտարարությանը հաջորդել է Թուրքիայի արտգործախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, որով նա Հայաստանին կոչ է անում «վերջ տալ ագրեսիային և խելքը գլուխը հավաքել», իսկ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։

Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսյան սրումից սկսած Թուրքիան տարբեր մակարդակներով պարբերաբար ագրեսիվ հակահայկական հայտարարություններ է անում, ընդհուպ իրեն հայտարարել է Արցախյան հակամարտության կողմ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---