Արցախի ԱԱԾ․ Բնակիչներին տարհանելու մասին «փաստաթուղթը» ադրբեջանական կեղծիք է

Արցախի ԱԱԾ․ Բնակիչներին տարհանելու մասին «փաստաթուղթը» ադրբեջանական կեղծիք է

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արցախի բնակիչներին տարհանելու մասին սոցցանցերում հայտնված «փաստաթուղթը» ադրբեջանական կեղծիք է։

«Արցախի ԱԱԾ-ն, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է։

Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է էժանագին միջոցներով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:

Արցախի ԱԱԾ-ն կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Ադրբեջանական կեղծիքի մասին զգուշացրել է նաև ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը։ Զգոն եղեք և մի տարածեք նման բաները։ Ինձ և վստահ եմ շատերիդ վերջին օրերին ընկերության հայտ են տվել հազարավոր ֆեյքեր, կեղծ նամակներ են ուղարկում, անդադար փորձում են էջս կոտրել և այլն»,-ասվում է նրա գրաման մեջ։ ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---