ՊՆ. Հակառակորդը 3 տանկ է կորցրել, մարդկային կորուստներ ունի

ՊՆ. Հակառակորդը 3 տանկ է կորցրել, մարդկային կորուստներ ունի

PanARMENIAN.Net - Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ է կորցրել, հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Մարտերը շարունակվում են»,- նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակն օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները, ըստ անհրաժեշտության, կամփոփվեն և կհաղորդվեն: Ստեփանյանն էլ նշել էր, որ Ադրբեջանն Արցախի ուղղությամբ նաև օդային և հրթիռային հարձակում է սկսել։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---