ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը կշարունակի միջնորդել ԼՂ խնդրի գոտում իրավիճակի կայունացման համար

ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը կշարունակի միջնորդել ԼՂ խնդրի գոտում իրավիճակի կայունացման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի միջնորդական ջանքեր ձեռնարկել՝ ուղղված իրավիճակի կայունացմանը արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այդ մասին ասվել է ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ժամանակ։

Նախարարները քննարկել են իրավիճակը շփման գծում, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող լայնածաված ռազմական գործողությունների կապակցությամբ, սպանվածների և վիրավորների մասին ստացվող լուրերով։ Մատնանշվել է կրակը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ կայանալու է նաև Լավրովի հեռախոսազրույցն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---