Փաշինյան․ Արցախի ճանաչման հարցն օրակարգում կա, լրջորեն կքննարկվի27 սեպտեմբերի 2020 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը քննարկում է բոլոր հնարավոր սցենարներն Արցախի ճանաչման հարցի վերաբերյալ, այն օրակարգում է, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելիս։ Վերջինիս հարցը վերաբերում էր նրան, որ ՀՀ-ն չէր ճանաչում Արցախի անկախությունը լայնածավալ պատերազմից խուսափելու համար․ այժմ լայնամասշտաբ պատերազմը սկսել է՝ արդյո՞ք այդ հարցը լինելու է օրակարգում։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ հարցն օրակարգում էղել է և կա, իսկ կգնա Հայաստանն այդ քայլին, թե՝ ոչ, կախված պետք է լրջորեն քննարկվի։ «Գործնականում հիմա գուցե հանրային քննարկումներ սկսվեն: Մենք քննարկում ենք հնարավոր բոլոր սցենարները, մեծ հաշվով, դուք ձևակերպեցիք հարցերի շրջանակը»: Մարուքյանը հիշեցրել է, որ 2016-ին Ապրիլյան պատերազմից հետո Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի գաղափար էր առաջացել, որն այդպես էլ չիրագործվեց. «Մեր զինանոցում մնացել էր Արցախի ճանաչման հարցը: Մենք ինչ-որ ունեինք կորցնելու, հիմա մեծ հաշվով դրա մեջ ենք: Այո, ես կոչ եմ անում Հայաստանում լայն քննարկումներ սկսել Արցախի ճանաչման հարցի և դրա հետագա լուծման առումով»: Փաշինյանը նշել է, որ նույնը վերաբերում է նաև Ստեփանակերտի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |