Հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացման նոր տեսանյութ կա

Հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացման նոր տեսանյութ կա

PanARMENIAN.Net - Հայկական զինուժը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հակառակորդի հենակետերն ու մարտական տեխնիկան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 29-ի առավոտվա դրությամբ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։

Նա հավելել էր նաև, որ վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ՝ խոստանալով շուտով տեսանյութ հրապարակել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի պաշտպանության բանակում 84 զոհ կա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---