ՀՀ ԱԳՆ. Բաքուն հող է պատրաստում՝ ընդլայնելու մարտական գործողությունները, այդ թվում՝ ՀՀ դեմ

ՀՀ ԱԳՆ. Բաքուն հող է պատրաստում՝ ընդլայնելու մարտական գործողությունները, այդ թվում՝ ՀՀ դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը և հայտարարելով, որ այն բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստելու մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ:

«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---