Թոմ Քաթինան՝ Արցախին ու ՀՀ-ին․ Ամուր մնացեք, Նուբա լեռներում աղոթում ենք ձեզ համար

Թոմ Քաթինան՝ Արցախին ու ՀՀ-ին․ Ամուր մնացեք, Նուբա լեռներում աղոթում ենք ձեզ համար

PanARMENIAN.Net - 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինան թվիթերյան իր միկրոբլոգում աջակցությունն է հայտնել Արցախին։

«Սիրելի հայ ընկերներ, այստեղ՝ Նուբա լեռներում, մենք աղոթում ենք ձեզ համար ու Արցախում մարտերի խաղաղ լուծման համար։ Ամուր մնա՝ Արցախ ու Հայաստան»,- գրել է նա։

Սուդանի Նուբա լեռների շրջանը 2011 թվականից ակտիվ կոնֆլիկտային գոտի է համարվում, Քաթինան 750,000 բնակչություն ունեցող այդ շրջանի միակ վիրաբույժն է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---