Ադրբեջանը ՊԲ հյուսիս-արևելքում և հարավում թուրքական F-16-ներ է կիրառել

Ադրբեջանը ՊԲ հյուսիս-արևելքում և հարավում թուրքական F-16-ներ է կիրառել

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է Թուրքիայի զինուժին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ (սեպտեմբերի 30-ի՝ ժ.13:35) մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։

Նշվում է, որ մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ, իսկ հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստներն ավելանում են:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ի առավոտյան, հայտարարվել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։

Նշվում էր, որ կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ, իսկ օդաչուների թուրքերենով խոսակցություններն արձանագրված են։

Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով հայկական օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը:

Հայկական բանակին և Արցախին նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---