«Հայփոստը» ծանրոցներն անվճար կուղարկի զինվորներին30 սեպտեմբերի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստը» ծանրոցներն անվճար կուղարկի զինված ուժերի զորքերին։ Զինվորներին իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել ցանկացողները կարող են ծանրոցներով մոտենալ «Հայփոստի» ցանկացած բաժանմունք և՝ նշելով ք. Երևան, Արցախի 61 հասցեն, անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: «Հայփոստով» Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Անհրաժեշտ իրերի ցանկում անձնական հիգիենայի պարագաներ են՝ ատամի մածուկ, խոզանակ, օճառ, սափրվելու պարագաներ, զուգարանի թուղթ, ստերիլ բինտեր, քնապարկ, գուլպաներ և անդրավարտիք: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Զինված ուժերին նվիրատվություն կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ անելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |