Էրդողանն անընդունելի է համարել ԵԱՀԿ ՄԽ-ի՝ ԼՂ-ում հրադադարի հասնելու կոչերը 1 հոկտեմբերի 2020 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում։ «Անընդունելի է, որ այժմ Մինսկի խումբը պահանջում է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք պետք է պահանջեն, որ Հայաստանը սկզբից դուրս գա Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքի հիման վրա»։ Բացի այդ, Թուրքիայի նախագահը կոչ է արել Հայաստանին «հրաժարվել Թուրքիայի հասցեին ստի ու ապատեղեկատվության հոսքից»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |