ՀՀ-ում հուլիսի կեսից ի վեր կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդ է՝ 532 վարակում

ՀՀ-ում հուլիսի կեսից ի վեր կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդ է՝ 532 վարակում

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 50,850-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 532-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է հուլիսի 15-ից ի վեր։

Մահվան 6 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 966 դեպք կա, այլ պատճառով՝ 301։

Ապաքինվել է ևս 187 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,406 է, փաստացի բուժվողներինը՝ 5709։

Մեկ օրում թեստավորվել է 3897 մարդ։ Ընդհանուր առմամբ, 300,224 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը զգուշացչել էր, որ Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է, հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, բայց կորոնավիրուսի համավարակը չի նահանջել։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը կոչ է անում չկորցնել զգոնությունը, շարունակել կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---