ՊԲ․ Հոկտեմբերի 1-ին մարտերի դինամիկան, հակառակորդի կիրառած սպառազինությունը, անձնակազմն աննախադեպ էր

ՊԲ․ Հոկտեմբերի 1-ին մարտերի դինամիկան, հակառակորդի կիրառած սպառազինությունը, անձնակազմն աննախադեպ էր

PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և անձնակազմի քանակն աննախադեպ էր հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Այս մասին հայտնել է ՊԲ փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանը՝ ամփոփելով հոկտեմբերի 1-ի մարտական գործողությունները։

Գնդապետի խոսքով՝ oպերատիվ մարտավարական և մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել։ Հոկտեմբերի 1-ին ինտենսիվ մարտեր են եղել ամբողջ ռազմաճակատով։

Հակառակորդը շարունակել է գրոհել Պաշտպանության բանակի մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրետանանետեր, հրթիռահրետանային ամբողջ զինանոցը, օգտագործել է նաև զրահատանկային ստորաբաժանումներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդմեջ։

«Անհաջողություն կրելով, թշնամին, այս անգամ ևս, իր ձեռագրի համապատասխան թիրախավորել է հայկական բնակավայրերը և բնակչությանը, մասնավորապես՝ Մարտակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները, որի ընթացքում վիրավորվել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ»,- նշել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---