ԵՄ առաջնորդները՝ ԼՂ խնդրի մասին․ Չի կարող լինել ռազմական լուծում կամ արտաքին միջամտություն

ԵՄ առաջնորդները՝ ԼՂ խնդրի մասին․ Չի կարող լինել ռազմական լուծում կամ արտաքին միջամտություն

PanARMENIAN.Net - Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակիցներին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաև նախազգուշացրել է հակամարտությանն արտաքին միջամտությունից մասին, փոխանցում է «Այսօրը»:

«Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում վերահաստատել իրենց նվիրվածությունը կայուն հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-նշվում է հայտարարության մեջ։

ԵՄ առաջնորդներն անընդունելի են համարել խաղաղ բնակիչների մահերը։

«Հակամարտությանը չի կարող լինել ռազմական լուծում կամ որևէ արտաքին միջամտություն: Ադրբեջանը և Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ առանց նախապայմանների», - ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵՄ դիվանագիտության ղեկավարին կոչ արել ուսումնասիրել խաղաղ գործընթացում ԵՄ հետագա աջակցության հարցը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---