Չնայած համաշխարհային ճգնաժամին, Հրանտ Վարդանյանը երաշխավորում է «Գրանդ Հոլդինգի» աշխատողների կայունությունը

PanARMENIAN.Net - Ամբոջ աշխարհը համակած ֆինանսական ճգնաժամի պայմաններում «Գրանդ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը երաշխավորում է իր աշխատողների կայունությունը, ինչպես նաեւ ենթադրում է աշխատանքային տեղերի աճ եւ հոլդինգի գործունեության ոլորտի ընդլայնում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ինքը` Հրանտ Վարդանյանը: Այսօր, նրա խոսքով, անմիջականորեն «Գրանդ Հոլդինգի» աշխատողների թիվը հասնում է 4300 հոգու, բայց, բացի դրանից, հոլդինգի գործունեության մեջ ներգրավված են Հայաստանի մարզերի հազարավոր բնակիչներ: Աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 120 հազ. դրամ:



Հրանտ Վարդանյանի խոսքով, «Գրանդ Հոլդինգը», որը 2008թ. պետբյուջե է վճարել մոտ 11,6 մլրդ. դրամ, մտնում է 300 խոշոր հարկավճարների թվի մեջ: Ընդ որում նա ընդգծեց, որ ծխախոտի եւ դրա հումքի արտահանումը մերձավոր եւ հեռավոր արտասահման 2008թ. կազմել է համապատասխանաբար 4,2մլն. եւ 1,5 մլն. ԱՄՆ դոլար, իսկ «Գրանդ Քենդի» ընկերության ձեռքբերումների մասին վկայում են ընկերության կողմից վճարված հարկերը, որոնք 2008թ. կազմեցին 1,9 մլն. դրամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---