Էլթոն Ջոն․ Հայերն արժանի են կայուն խաղաղության

Էլթոն Ջոն․ Հայերն արժանի են կայուն խաղաղության

PanARMENIAN.Net - Հանրահայտ բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը ևս արձագանքել է թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի դեմ` նշելով, որ հայերն արժանի են կայուն խաղաղության։

Instagram-ի իր էջում հայտնի երգիչը կարմիր քարտ է հրապարակել՝ գրելով, որ միանում է #PeaceForArmenians արշավին։

«2018-ի մայիսին ես այցելել եմ Հայաստան և ապշած էի իմ հանդեպ հայ ժողովրդի ցուցաբերած բարությամբ և մարդկայնությամբ։ Հիմա Հայաստանն ու Արցախը դիմագրավում են ոչնչով չհրահրված թուրք-ադրբեջանական ագրեսիային։ Թիրախում են խաղաղ մարդիկ, երկու կողմից մարդիկ են զոհվում։ Հայերը հիանալի մարդիկ են և արժանի են կայուն խաղաղության՝ հալածանքների տասնամյակներից հետո»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---