Մնացականյան․ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարներն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիային

Մնացականյան․ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարներն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիային

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նրա ֆրանսիացի և ամերիկացի պաշտոնակիցներ Ժան-Իվ Լը Դրիանը և Սթիվեն Բիգանը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի վտանգավորությանը և դրա՝ տարածաշրջանում ավելի խորը անկայունություն առաջացնելու ռիսկերին, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։

Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ կողմերն ընդգծել են ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն իր հերթին նշել է, որ պատրաստ են աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։

Ժան-Իվ Լը Դրիանը նման հայտարարություն է արել Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցներից հետո:

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու, ինչպես նաև բանակցությունները վերսկսելու համար»,- փոխանցում է Aysor.am-ը։

Նա նաև ավելացրել է, որ Լավրովի հետ զրույցի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել հրատապ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության մասին»: Նախարարը նշել է, որ դա արվել է Մինսկի խմբում երկու երկրի համանախագահության շրջանակում։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն ավելացրել է, որ Բայրամովի և Մնացականյանի հետ բանակցությունների ընթացքում «ներկայացրել է նմանօրինակ դիրքորոշում»:

Հոկտեմբերի 5-ին Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները համատեղ նոր հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---