Հայերը ցույց են արել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև

Հայերը  ցույց են արել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև

PanARMENIAN.Net - Բազամահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել Փարզիում Թուրքիայի դեսպանատան մոտ՝ հայերը իրենց աջակցությունն են հայտնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ մարտնչող Ղարաբաղին։

Բազմահազարանոց ցույցի մասնակիցները Հայաստանի դրոշներով էիմ, «Արցախը Հայաստան է» գրությամբ պաստառներով, գրում է Sputnik Արմենիան։

«Հաղթելու ենք» վանկարկում էին ցուցարարները, երգում ՀՀ օրհներգը՝ հիշեցնելով առաջնագծում կանգնած զինվորներին, որ իրենք հզոր թիկունք ունեն։ Համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիան և Ադրբեջանն ահաբեկչական պետություններ են։

Ցույցին մասնակցող Ավեստիս Ավետիսյանն ասել է, որ հավաքվել են «ոչ» ասելու նոր ցեղասպանությանը։ Ըստ նրա, հայերն այլևս թույլ չեն այն, ինչ կատարվեց 105 տարի առաջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Tv5Monde-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---