«Հայաստան» հիմնադրամն Արցախի համար ավելի քան $100 մլն է հավաքել

«Հայաստան» հիմնադրամն Արցախի համար ավելի քան $100 մլն է հավաքել

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերությունների շեմը հատել է $100 մլն-ը։ Հիմնադրամի հաշվին այս պահին հոկտեմբերի 12-ի ժամը 14:30-ի դրությամբ առկա է $100 մլն 933 հզ։

Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախին օգնելու համար գումարն անհրաժեշտ է փոխանցել հիմնադրամի հաշվին։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---