Արմեն Կնյազյանը հետմահու Արցախի հերոսի կոչման է արժանացել

Արմեն Կնյազյանը հետմահու Արցախի հերոսի կոչման է արժանացել

PanARMENIAN.Net - Արցախի նախագահի հրամանագրով՝ 2016-ի Ապրիլյան և 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմների ժամանակ առաջին իսկ օրերից Իսպանիայից ԱՀ վերադարձած և հայրենիքի պաշտպանության գործին լծված Արմեն Արտավազդի Կնյազյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում։

Նշվում է, որ նրան նաև «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար։

Ավելի վաղ Պաշտպանության բանակի 6 զինծառայող արժանացել էր Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը։ Նրանք են Դավիթ Գրիգորյանը, Էդգար Մարկոսյանը, Յուրա Ալավերդյանը, գնդապետ Սերգեյ Շաքարյանը, գնդապետ Կարեն Ջավալյանը, Դավիթ Ղազարյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---