Հովհաննիսյան․ 2 զինծառայող 10 օր հետո դուրս է եկել Մատաղիսի անտառներից

Հովհաննիսյան․ 2 զինծառայող 10 օր հետո դուրս է եկել Մատաղիսի անտառներից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, 10 օր պահ մտած են եղել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նա նշել է, որ զինծառայողների դրության մասին վերջնական ինֆորմացիա տրվում է միայն այն ստուգելուց հետո, իսկ ՊՆ-ն ամեն օր ճշտումներ է անում ու թափանցիկ քաղաքականություն վարում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---