Արցախի նախագահը հատուկ ուղերձում մարտերին ֆիզիկական մասնակցության կոչ է արել

Արցախի նախագահը հատուկ ուղերձում մարտերին ֆիզիկական մասնակցության կոչ է արել

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ:

Նա հայտարարել է, որ օրհասական պահ է՝ ապրելու և չապրելու։ Նախագահը կոչ է արել բոլորին ֆիզիկական մասնակցություն բերել մարտական գործողություններին։

Հարությունյանն ասել է նաև, որ հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ «Ունենք միայն մեկ ճանապարհ՝ հակառակորդին պարտադրել զինադադար։ Հակառակորդը ընտրել է արցախահայությունը բնաջնջելու ճանապարհը։ Ավելի ծանր ժամանակներ են եղել 1994-ին, երբ մարտերը գնում էին Ասկերանի, Գանձասարի մատույցներում։ Բայց հաղթել ենք, և այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք»,-ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---