ՌԴ ԱԳՆ․ ԼՂ հարցով համաձայն չենք Թուրքիայի դիրքորոշմանը

ՌԴ ԱԳՆ․ ԼՂ հարցով համաձայն չենք Թուրքիայի դիրքորոշմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը համաձայն չէ Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Մենք համաձայն չենք Թուրքիայի հնչեցրած դիրքորոշման հետ, և որը նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է մի քանի անգամ: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա. մենք չենք կարող կիսել այն պնդումները, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի: Մոսկվան պաշտպանում է այն տեսակետը, որ Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության խաղաղ կարգավորում», - ասել է Լավրովը:

Նա ցավով նշել է, որ Թուրքիան այնպիսի դիրքորոշում ունի, որ աջակցում է Ադրբեջանի ցանկացած որոշման՝ այդ թվում ռազմական։

Լավրովը նաև հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է թուրք դիվանագետների ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Նրա խոսքով՝ ՌԴ-ում համոզված են, որ ԼՂ հարցի խաղաղ լուծումը ոչ միայն հնարավոր է, այլ հակամարտության լուծման միակ տարբերակն է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---