Ֆրանսիայի խորհրդարանը կարող է քննարկել Արցախի անկախության ճանաչման բանաձևը14 հոկտեմբերի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ֆրանիսացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատրաստվում է երկրի խորհրդարան ներկայացնել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևը, որն արդեն մի քանի պատգամավոր ստորագրել են։ «Որպես պատգամավոր՝ կշարունակեմ բոլոր հնարավոր նախաձեռնություններով հանդես գալ։ Որպես մի քանի պատգամավորի ստորագրություն ունեցող բանաձևի առաջին ստորագրող՝ կներկայացնեմ այն, որպեսզի մեր խորհրդարանը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքին», - գրել է նա: Նա նշել է, որ իր գլխավորությամբ 10 օրից պատգամավորական պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ ցույց տալու Ֆրանսիայի աջակցությունը։ Պուպոնին նշել է՝ թուլ չեն տա, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակեն 1915-ին սկսածը, և հայերին մենակ չեն թողնի այդ երկու երկրի դեմ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |