Պեսկով․ ՌԴ զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին Ադրբեջանի հարվածի մասին լուրը14 հոկտեմբերի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից անմիջական ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունների ստուգմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մեր պաշտպանական գերատեսչությունը ստուգում է այդ տեղեկությունը՝ մշտական կապի մեջ է երկու կողմի գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել երկու կողմի պաշտոնակիցների հետ։ Այդ տեղեկությունն այժմ ստուգվում է և ենթարկվում վերլուծության»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հարցին` եթե այդ տեղեկությունները հաստատվեն, արդյո՞ք դա կնշանակի, որ ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ ինչ-ինչ մեխանիզմներ՝ Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել արդյունքներին։ «Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»,- ասել է նա։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ։Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը՝ ԱԳՆ-ն զգուշացրել է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈւ տրամադրության տակ եղած միջոցներով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Photo. TASS Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |