Փաշինյան․ Թուրքիային Bayraktar ԱԹՍ-ների մասեր մատակարարողները պետք է դադարեցնեն դա

Փաշինյան․ Թուրքիային Bayraktar ԱԹՍ-ների մասեր մատակարարողները պետք է դադարեցնեն դա

PanARMENIAN.Net - Այն երկրները, որոնք Bayraktar անօդաչու թռչող սարքերի համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային, պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները, ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ Արցախում խոցվել է այդ ԱԹՍ-ն։

Ավելի վաղ Կանադան սառեցրել էր ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային, քանի որ դրանք օգտագործվում էին Արցախի դեմ պատերազմում ու նաև խաղաղ բնակչության դեմ։

Փաշինյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում պաշտպանության բանակը թուրքական մեկ տասնյակ Bayraktar անօդաչու թռչող սարք է խոցել, սակայն դրանցից ոչ մեկը ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքում չի ընկել։

«Կարծես վերջապես Bayraktar-ի բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին: Ինչով է սա կարևոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում և դրա նախապատրաստություններին»,- գրել է նա։

Հոկտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը ցուցադրել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը, որը թուրքական արտադրության էր ու կանադական մասերով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ ՊԲ-ն խոցված Bayraktar-ի մնացորդներն է ցուցադրել (Տեսանյութ)

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---