ՊԲ-ն խոցված Bayraktar-ի մնացորդներն է ցուցադրել (Տեսանյութ)

ՊԲ-ն խոցված Bayraktar-ի մնացորդներն է ցուցադրել (Տեսանյութ)

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը ցուցադրել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը։

Սա, ըստ էության, հայկական ուժերի կողմից հայտնի թուրքական արտադրության առաջին Bayraktar ԱԹՍ-ի խոցումն է։

Տեսանյութում ցուցադրվում են անօդաչու սարքի բաղադրիչ կանադական արտադրության Wescam CMX 15D տեսախցիկը և թուրքերեն «Հոսանքի և հաղորդակցության մալուխ» գրությամբ մալուխը։

Կանադական արտադրության Wescam CMX 15D տեսախցիկը։

Թուրքերեն գրությամբ հոսանքի ու հաղոդակցության մալուխը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութին կից հաղորդագրությունում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 19-ին Արցախում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 5 անօդաչու թռչող սարք:

Սեպտեմբերի 27-ից Արցախում ադրբեջանական կողմից ակտիվ կիրառվող Թուրքիային պատկանող Bayraktar անօդաչու թռչող սարքերն արտադրվում են Թուրքիայում, սակայն որոշ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ՝ L3 Wescam MX-15D տեսախցիկը և ընկալող-հաղորդող սարքերը, ներմուծվում են Կանադայից։

Կարդացեք նաև՝ Ինչպես կանադական էմբարգոն կազդի թուրքական ԱԹՍ-ների ծրագրի վրա

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---