FakeBlocker-ը` ընդդեմ ադրբեջանական կեղծիք տարածող կայքերի ու էջերի

FakeBlocker-ը` ընդդեմ ադրբեջանական կեղծիք տարածող կայքերի ու էջերի

PanARMENIAN.Net - Հայ ծրագրավորող Գոռ Գևորգյանն ընկերների հետ համատեղ ադրբեջանական կեղծ լուրերն ու սոցցանցերի էջերի մասին նախազգուշացնող հավելված է ստեղծել։

Գևորգյանը հայտնել է, որ FakeBlocker-ը կարելի է ներբեռնել համակարգիչ՝ Google Chrome-ի և Chromium այլ բրաուզերների վրա։

Հավելվածը ներբեռնելու դեպքում ադրբեջանական կեղծ ֆեյսբուքյան էջ կամ կայք մտնելիս համակարգը զգուշացնում է օգտագործողին այդ մասին։

Արցախի դեմ Ադրբեջանի սնաձազերծած պատերազմից հետո ցանցում ակտիվացել են կեղծ տեղեկություններն ու դրանք տարածող կայքերն ու ֆեյսբուքյան էջերը։ Ադրբեջանական կեղծիք տարածող ինֆորմացիան հաճախ նաև հայերենով է մատուցվում, որոշ լուրեր ու էջեր թիրախավորված գովազդով հայտնվում են հայ օգտատերերի մոտ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ու պատասխանատու գերատեսչություններից բազմիցս հորդորել են ռազմաճակատի մասին լուրերին հետևել միայն պաշտոնական հայկական աղբյուրներից։

Ընթերցեք նաև․ Ջնջել համակարգչից Nano Defender-ը․ Թուրքերը գնել են ու ծրագրային վնասակար փոփոխություն արել

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---