Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ ունենալու և բանակցելու։ Անձամբ Մոսկվա գնալու և կարգավորման ճանապարհներ գտնելու համար հանդիպումներ ունենալու պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---