Զեյնալյան․ Առողջապահական համակարգը վերահսկում է Covid-19-ի իրավիճակը21 հոկտեմբերի 2020 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Առողջապահական համակարգը վերահսկում է կորոնավիրուսային իրավիճակը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա նշել է, որ կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով վերապրոֆիլավորվել է մոտ 20 բուժհաստատություն, ևս երկուսն առաջիկա օրերին կմիանա պրոցեսին, գրում է Aysor.am-ը։ «Որոշ մարդիկ բուժումն ստանում են տնային պայմաններում: Իսկ ծանր դեպքերը տոկոսային հարաբերակցությամբ պակաս են, քան առաջին ալիքի դեպքում: Ամեն դեպքում, առողջապահական համակարգն այս պահին պայքարում է երկու ճակատով, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հավելյալ ծանրաբեռնվածություն չլինի», - ասել է նա: Զեյնալյանը դժվարացել է պատասխանել հարցին, թե ՀՀ ազգանբնակչության քանի տոկոսն է մինչ այս վարակվել կորոնավիրուսով՝ նշելով, որ նման վիճակագրություն չկա: Հոկտեմբերի 21-ին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 1836 նոր դեպք է գրանցվել և ռեկորդայն թվով մահեր՝ 23, որից 20-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբից ի վեր, դեռահասի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա աղջիկն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |