Ադրբեջանցի ռազմագերի․ Թուրքերը պատրաստել են մեզ, հիմա ղեկավարում են հրամանատարական կետերը

Ադրբեջանցի ռազմագերի․ Թուրքերը պատրաստել են մեզ, հիմա ղեկավարում են հրամանատարական կետերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ռազմագերին N հոսպիտալում պատմել է իրենց հետ դասընաթաց անցկացնելու համար Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին: Այդ մասին նա ասում է տեսանյութում, որը հրապարակել է Արցախի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Ղահրամանյանը:

Ռազմագերու խոսքով՝ դասընթացներն անցկացվել են 10-15 օր, հիմա էլ դասընթացավարները ղեկավարում են հրամանատարական կետերն ու առանց հրահանգների ադրբեջանցիներն ինքնուրույն որոշում չեն կայացնում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---