ԱՄՆ Սենատ բանաձև է ներկայացվել՝ կասեցնելու Ադրբեջանին և Թորքիային ռազմական օգնությունը

ԱՄՆ Սենատ բանաձև է ներկայացվել՝ կասեցնելու Ադրբեջանին և Թորքիային ռազմական օգնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ Դեմոկրատական կուսակցությունից ներկայացրել են բանաձևերի նախագծեր՝ կոչ անելով քննել Ադրբեջանին և Թուրքիային ռազմական աջակցության նպատակահարմարության հարցը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների լույսի ներքո։

Նախաձառենությամբ հանդես է եկել 7 օրենսդիր՝ Բոբ Մենենդեսը, Քրիս Վան Հոլլենը, Բոբ Քեյսին, Էդվարդ Մարկին, Ռիչարդ Դուրբինը, Քորի Բուքերը և Ջեկ Ռիդը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ներկայացված բանաձևերով նախատեսվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեներին պետք է զեկույցներ ներկայացնի Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին։ Բացի այդ, նա պետք է իրազեկի օրենսդիրներին, թե կան արդյոք այժմ «արտակարգ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնւմ շարունակել աջակցությունն Անկարային և Բաքվին անվտանգության ոլորտում»։

Առաջարկվում է նաև պարզաբանել՝ արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան այնպես են օգտագործում ռազմական աջակցությունը, որ այն նպաստում է մարդու իրավունքների խախտմանը։ Թուրքիայի պարագայում Պոմպեոն նաև պետք է պարզաբանի՝ արդյոք ԼՂ-ում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր Անկարան կիրառում է Հարավային Կովկասում ամերիկյան արտադրության F-16 կործանիչ-ռմբակոծիչները։

Ենթադրվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն օրենսդիրներին կներկայացնի իր եզրահանգումները ոչ ուշ, քան 30 օրից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Պոմպեոն հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---