Հազարավոր սիրիահայեր Հալեպում հաջակցություն Արցախի բողոքի ակցիա են արել

Հազարավոր սիրիահայեր Հալեպում հաջակցություն Արցախի բողոքի ակցիա են արել

PanARMENIAN.Net - Ավելի քան 3000 սիրիահայ Հալեպում հոկտեմբերի 25-ին ակցիա է իրականացրել՝ ի զորակցություն Արցախի և դրա նկատմամբ թուրք-ադրբեջանական ոտնձգությունների դեմ։

«Գանձասար» պարբերականի փոխանցմամբ՝ հավաքը կազմակերպել են Քրիստափոր ուսանողական միությունը, Հայ Դատի հանձնախումբը և Սիրիայի երիտասարդաց միությունը։

Նշվում է, որ հայ երիտասարդները բողոքի կանչերով դիմում էին աշխարհին, ինչպես նաև օգտագործում «Արցախը Հայաստան է», «Վերջ ցեղասպանությանը», «Հաղթելու ենք» կարգախոսները։

Արաբերենով և հայերենով ելույթներ են ունեցել ինչպես հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ սիրիական կուսակցությունների ներկայացուցիչները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---