Ստեփանակերտի հրթիռակոծված հիվանդանոցը. Ֆոտո

Ստեփանակերտի հրթիռակոծված հիվանդանոցը. Ֆոտո

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հոկտեմբերի 28-ին ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտի հիվանդանոցի շենքին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է թիրախավորված բժշկական կենտրոնի շենքի լուսանկարները։

«Միջազգային առողջապահական համայնքը պետք է դատապարտի ահաբեկչական այս ակտը»,-գրել է նա թվիթերյան իր էջում։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։

Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Ծննդատնից լուսանկարներ է հրապարակել նաև տեղում գտնվող ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Նա գրում է, որ Ադրբեջանը ավիառումբ է գցել Ստեփանակերտի բժշկական կենտրոնի վրա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---