ԱՀ ԱԻՊԾ. Արցախի բնակավայրերի վրա անթույլատրելի զինատեսակ է կիրառվում

ԱՀ ԱԻՊԾ. Արցախի բնակավայրերի վրա անթույլատրելի զինատեսակ է կիրառվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է ոտնահարել միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառել անթույլատրելի զինատեսակներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նշվում է, որ թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվել է Շուշին։ Այս անգամ Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դիմահայաց շենքն է վնասվել։ Հրթիռն ընկել է քաղաքի կենտրոնական ճանապարհի մեջտեղում։

Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---