Հաջիև․ ԼՂ կարգավորման նոր մեխանիզմ պետք չէ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը կա30 հոկտեմբերի 2020 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն կարծում է՝ ԼՂ կարգավորման նոր մեխանիզմ հարկավոր չէ, և պատրաստ է օգտագործել բոլոր առկա հնարավորությունները։ «Տվյալ պահին ձևաչափ գոյություն ունի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ամեն ինչ կախված է այն փաստից, որ հարկավոր չէ նոր մեխանիզմ ստեղծել»,- ասել է Հաջիևը՝ պատասխանեով հարցին, թե անհրաժեշտ է արդյոք բանակցությունների նոր ձևաչափեր և կարգավորման նոր բանաձևեր մշակել, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այս պահին կան տարբեր կարծիքներ՝ շփման խումբ ստեղծել, շփման մեխանիզմներ։ Սակայն միաժամանակ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Ադրբեջանը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները։ Գլխավորը հակամարտության քաղաքական լուծում գտնելն է և Ադրբեջանի տարածքների ազատումն ապահովելը, նաև խաղաղություն ու անվտանգություն ապահովելը Հարավային Կովկասում»,-ասել է նա։ Հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա) Ժնևում կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ նախատեսված հանդիպումից առաջ։ Հոկտեմբերի 30-ին Ժնևում մեկնարկեել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |