ՀՀ-ում կորոնավիրուսի 2441 նոր դեպք կա ու 28 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 2441 նոր դեպք կա ու 28 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 92,254-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2441-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 28 դեպք կա, 22-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1363 դեպք կա, այլ պատճառով՝ 373:

Ապաքինվել է ևս 510 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 55,827 է, փաստացի բուժվողներինը՝ 34,691 է։

Մեկ օրում թեստավորվել է 5392 մարդ։ Ընդհանուր առմամբ 407,980 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---