4 զինծառայող թշնամու թիկունք է ներթափանցել ու ոչնչացրել ականանետային ամբողջ դասակը

4 զինծառայող թշնամու թիկունք է ներթափանցել ու ոչնչացրել ականանետային ամբողջ դասակը

PanARMENIAN.Net - Արցախի հարավային ուղղությամբ պաշտպանության բանակի 4 զինծառայող Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը, ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել հայկական կողմի ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին` առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, և բարեհաջող հետ վերադարձել:

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար զինծառայողները ներկայացվել են պետական բարձր պարգևների:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---