ՌԴ ԱԳՆ․ Գրոհայինների տեղափոխումը ԼՂ կարող է նոր ահաբեկչական անկլավ առաջացնել արդեն Անդրկովկասում![]() 5 նոյեմբերի 2020 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների անդամներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի։ «Դա չի կարղ լուրջ մտահոգություն չառաջացնել Մոսկվայում, քանի որ իրավիճակի նման զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ արդեն Անդրկովկասում։ Այդ մասին Ռուսաստանը բաց հայտարարել է այդ տվյալները ստանալուն պես»,- ասել է Զախարովան։ «Ըստ ստացվող տեղեկությունների՝ այժմ Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների անդամներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են»,- ասել է նա։ Ըստ Զախարովայի՝ խոսքը ծայրահեղական վարձկանների մասին է, որոնք դավանում են ջիհադականների գաղափարախսությունը: Զախարովան ասել է նաև, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հնարավորինս զսպվածություն դրսևորել, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն և աշխատել բանակցությունների վերսկսման ուղղությամբ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |