ՊԲ-ն հերթական Bayraktar-ն է խոցել

ՊԲ-ն հերթական Bayraktar-ն է խոցել

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական Bayraktar անօդաչու թռչող սարքը:

Թուրքական ԱԹՍ-ի խոցման մասին հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Bayraktar ԱԹՍ-ները Արցախում սանձազերծված պատերազմի սկզբում ակտիվորեն կիրառվում էին, պատերազմից մոտ մեկ ամիս անց, սակայն, հայկական կողմը նշում էր, որ դրանց կիրառումը պակասել է, որոշ հատվածներում չեն նկատվում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---