Հովհաննիսյան․ Շուշիում ճակատամարտի արդյունքը, հավանաբար, վերջնական պարզ կլինի նոյեմբերի 9-ին 8 նոյեմբերի 2020 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ի երեկոյի դրությամբ ռազմական գործողությունները շարունակվում են Շուշիի ներսում ու շրջակայքում, հայկական զորքերը հերոսական պայքար են մղում, որոշ դիրքերում հայտնված ադբեջանական ուժերին չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը հայկական կողմի ձեռքը վերցնելու համար, Առաջին ալիքի եթերում հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հիմա բարդ է ասել՝ ով է վերահսկում Շուշին։ Վաղ առավոտից համառ մարտեր են եղել։ Երեկ ցերեկը սկսել էին մեծ խմբով ներթափանցել քաղաք և մերոնք, կատարելով վերախմբավորում, հակառակ գործողություն են արել, այսինքն չկա այնտեղ կողմ, որ լիարժեք վերահսկողություն ունի քաղաքի ու շրջակայքի նկատմամաբ, բայց, ինձ թվում է, իրենք չէին պատկերացնում, որ մենք այսպես համառ կդիմադրենք Շուշիի համար»,- ասել է Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ կարելի է ասել, որ 3-4 օր անդադար ընթացող ճակատամարտի արդյունքը վերջնական պարզ կլինի նոյեմբերի 9-ին։ Հովհաննիսյանի խոսքով՝ Շուշիի համար ճակատամարտը հենց այդ օրը կավարտվի։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Շուշին գրավել են, Հովհաննիսյանը նշել է, որ Ալիևը հաճախ երազանքն իրականության տեղ է ներկայացնում, սակայն պատերազմը դինամիկ պրոցես է, իսկ մեր առջև ուժեղ թշնամի է կանգնած։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |