Ստեփանակերտի ուղղությամբ կասետային հեռահար հրթիռներ են արձակվել

Ստեփանակերտի ուղղությամբ կասետային հեռահար հրթիռներ են արձակվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 9-ի գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստը, տեղեկացնու է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Թշնամին կեսգիշերից հետո, կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ մայրաքաղաքում չկան։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---