ԱՀ նախագահի խոսնակի հայտարարության պաշտոնական այլ հաստատում դեռևս չկա

ԱՀ նախագահի խոսնակի հայտարարության պաշտոնական այլ հաստատում դեռևս չկա

PanARMENIAN.Net - Շուշին ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցնելու մասին Արցախի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունից ժամից ավելի է անցել, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունից ու Արցախի պաշտպանության բանակից լուրը դեռ չեն հաստատել։

PanARMENIAN.Net ը փորձում է ԱՀ նախագահի խոսնակի հայտարարությունը ճշտել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանից ու ներկայացուցիչ Արծրուն Հովհնաննիսյանից, առայժմ նրանք մեր հեռախոսազանգերին չեն արձագանքում։

Ավելի վաղ Պողոսյանը հայտնել էր, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական կողմի վերահսկողությունից։ Պողոսյանը լրատվամիջոցներին հաստատել էր, որ ֆեյսբուքյան իր էջը կոտրված չէ, գրառման հեղինական էլ ինքն է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---